5 սեպտեմբերի 2006 - 18:17 AMT
«Հայաստան-Սփյուռք» համաժողովում կքննարկվի նաեւ իրադրությունը Մերձավոր Արեւելքում
Միջազգային հանրությունը Հայաստանի նկատմամբ բացասական վերաբերմունք չունի: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայ մտավորականության հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, աշխարհում հոյակապ տեղակացված են Ղարաբաղյան հակամարտությունից, այդ թվում եւ Խոջալուի դեպքերից, որոնք Ադրբեջանն այդքան հաճախ օգտագործում է:
Արտաքին քաղաքականության ղեկավարը ընդգծեց, որ «Հայաստան-Սփյուռք» երրորդ համաժողովին ընդունվելու է բոլոր մասնակիցների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հարցով, ինչպես նաեւ կարծիք է հայտնվելու Թուրքիայի եւ Եվրամիության բանակցությունների վերաբերյալ: «Օրակարգում լիբանանյան հարցով քննարկումներ չկան, սակայն ես կարծում եմ, որ Մերձավոր Արեւելքում ստեղծված իրադրության վերաբերյալ կարծիքներ կհնչեն»,- ասել է Օսկանյանը:
Վարդան Օսկանյանը նաեւ ավելացրեց, որ հովանավորների թիվը կազմում է 50 անձ եւ կազմակերպություն: