6 սեպտեմբերի 2006 - 13:43 AMT
Սպանվել է ՀՀ Պետական հարկային ծառայության օպերատիվ-քննչական վարչության բաժնի պետը
Սեպտեմբերի 6-ին մոտավորապես առավոտյան ժամը 10-ին (9-ին Մոսկվայի ժամանակով) պայթյուն է տեղի ունեցել Երեւանի Բայրոնի փողոցում: Ինչպես հաղորդել են իրազեկ աղբյուրները, պայթյունը տեղի է ունեցել ՀՀ Պետական հարկային ծառայության օպերատիվ-քննչական վարչության բաժնի պետ Շահեն Հովասափյանի մեքենայում: Պայթյունի հետեւանքով Շահեն Հովասափյանը տեղում մահացել է, նրա վարորդը ծանր վիճակում է: Տվյալ պահին համապատասխան մարմինները քննչական միջոցառումներ են անցկացնում: Շահեն Հովասափյանի սպանության փաստով «սպանություն» հոդվածով հարուցված քրեական գործը գտնվում է Հայաստանի Գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: