6 սեպտեմբերի 2006 - 16:11 AMT
Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն Էրդողանը համարում է Եվրախորհրդարանի «երազանքը»
Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանը համարում է Եվրախորհրդարանի «երազանքը» եւ ուրիշ ոչինչ: Մեկնաբանելով Եվրախորհրդարանի հայտարարությունը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին` Էրդողանը նշել է, որ Եվրոպայի Խորհրդի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ որոշման հաստատումը պարտադիր չէ Թուրքիայի համար, դա ուղղակի «երազանք է», հաղորդում է «Զաման» թերթը: