6 սեպտեմբերի 2006 - 18:46 AMT
Վ. Օսկանյանը երախտագիտություն է հայտնել Ջ. Էվանսին Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման համար գործադրած ջանքերի համար
Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցներն ընդգծել են, որ դեսպանի պաշտոնավարման երկու տարիների ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում զգալի առաջընթաց է գրանցվել: Կողմերը վստահություն են հայտնել, որ երկկողմ գործակցության օրակարգը կընդգրկի նոր նախաձեռնություններ եւ ոլորտներ: Նախարարը երախտագիտություն է հայտնել դեսպանին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ գործադրած ջանքերի համար` հաջողություն մաղթելով հետագա գործունեության ընթացքում: