7 սեպտեմբերի 2006 - 14:12 AMT
Ղարաբաղում իրավիճակի մասին բանաձեւի նախագծի քննարկումը ՄԱԿ-ում կրկին հետաձգվել է
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին բանաձեւի նախագծի քննարկումը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի 7-ը: ՄԱԿ-ի անդամ երկրների, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչներն աշխատում են փաստաթղթի վերջնական տարբերակի վրա, որը պետք է դրվի Վեհաժողովի քննարկմանը: Բանաձեւը կընդունվի կոնսենսուսի հիման վրա, ինչը նշանակում է, որ տվյալ հարցի վերաբերյալ անհրաժեշտ է ՄԱԿ-ի ԳՎ բոլոր անդամների, այդ թվում Հայաստանի համաձայնությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորհրդակցում են շահագրգիռ կողմերի հետ` բանաձեւի տեքստի համաձայնեցված տարբերակ մշակելու եւ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից ընդունվելու նպատակով, հաղորդում է ադրբեջանական «Լիդեր» հեռուստակայանը: Նշենք, որ ավելի վաղ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին քննարկումները սեպտեմբերի 5-ից տեղափոխվել էին սեպտեմբների 6-ը: