7 սեպտեմբերի 2006 - 19:39 AMT
Վարդան Օսկանյանը սեպտեմբերին Լոնդոն չի մեկնելու
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպումների եւ այցերի ժամկետացանկում Լոնդոնը նշված չէ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Ադրբեջանի արտգործնախարարի հետ Վարդան Օսկանյանի հերթական հանդիպմանը, ապա Կարապետյանը հայտարարեց, որ այդ մասին կհայտնվի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ Լոնդոնում սեպտեմբերի 13-ի ենթադրվող հանիպման մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը սեպտեմբերի 6-ին Բաքվում: