9 սեպտեմբերի 2006 - 15:40 AMT
Կանադայի ԱԳՆ-ն մտահոգված է Բաքվի ռազմատենչ հայտարարություններով
Կանադայի Հայ Դատի հանձնախմբի (ԿՀԴՀ) պատվիրակությունն օրերս հանդիպել է Կանադայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչների հետ եւ քննարկել է հայ-կանադական հարաբերություններին վերաբերող հարցեր: Ինչպես հաղորդում է ԿՀԴՀ-ն, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը, Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը, ինչպես նաեւ Հայաստանում Կանադայի դեսպանատան բացմանը, հայ-կանադական երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ առաջիկայում հայկական տնտեսության մեջ կանադական ներդումներին վերաբերող հարցեր: Կանադայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացման եւ Բաքվի կողմից ղարաբաղյան հակամարտության ուժային կարգավորմանը վերաբերող հարցեր: