11 սեպտեմբերի 2006 - 14:03 AMT
Հայաստանի պաշտպանության նախարարն այսօր մեկնում է Բուլղարիա
Սեպտեմբերի 11-13-ը Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Բուլղարիա: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, այցի շրջանակներում Ս.Սարգսյանը կհանդիպի Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովվի, ԲՀ պաշտպանության նախարար Վեսելին Բլիզնակովի, ինչպես նաեւ Ժողովրդական Ժողովի փոխնախագահ պրն. Պետր Բերոնի եւ ԺԺ Պաշտպանության հանձնաժողովի ղեկավարության հետ: