11 սեպտեմբերի 2006 - 19:26 AMT
Թուրքիայի վարչապետի դեմ մահափորձ է կատարվել
Սեպտեմբերի 10-ին դանակներով զինված մի խումբ երիտասարդներ հարձակում են կատարել վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանի վրա, որը մասնակցում էր Էրթոգրուլ Գազիի հիշատակին նվիրված արարողությանը Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Բիլեջիկի շրջանի Սոյուտ ավանում: Վարչապետի թիկնապահը դանակի հարված է ստացել դեմքին, իսկ պահապան խմբի մեկ այլ անդամ` ձեռքին: Թուրքիայի անվտանգության ծառայության փոխղեկավար Ռամազան Էռը եւ Սոյուտի շրջանի անվտանգության ծառայության ղեկավար Շուայիփ Դողանջը շուրջ երեք ժամ տեւած խորհրդակցություն են անցկացրել կատարվածի առնչությամբ: Հաղորդվում է նաեւ, որ ավտոբուսը, որում գտնվում էին «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամները, նույնպես ենթարկվել է հարձակման: Ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, որին կասկածում են անկարգություններ հրահրելու մեջ, հաղորդում է Նորությունների Անատոլիական գործակալությունը: