Ապրիլի 30-ին Երևանում բացվեց շրջափակված Լենինգրադի երեխաներին և նրանց օգնություն ցուցաբերած մարդկանց նվիրված հուշարձանը:
Մեծ Հայրենական պատերազմում Լենինգրադի շրջափակման ժամանակ Երևան էին տարհանվել մանկատների մոտ 200 սաներ, որոնց կեսը մնաց Հայաստանում: Այժմ Հայաստանում Լենինգրադի շրջափակումը վերապրած 16 մարդ կա:
Ելույթ ունենալով բացման արարողության ժամանակ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն նշեց, որ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի կողմից նվիրաբերված հոշարձանը երախտագիտության յուրօրինակ դրսևորում է հայերին այն հոգատարության համար, որով այստեղ շրջապատվեցին այդ երեխաները` հրաշքով փրկվելով շրջափակման ժամանակ և ապաստան գտնելով Հայաստանում:
«Սա ևս մի հիանալի առիթ է երախտագիտություն հայտնելու համար բոլոր այն մարդկանց, որոնք հնարավորություն տվեցին մեզ ապրել խաղաղ երկնքի տակ, զարգացնել մեր հարաբերությունները, ամրապնդել երկու ժողովրդների բարեկամությունը, որն դարերի պատմություն ունի: Սանկտ Պետերբուրգը հարազատ քաղաք է դարձել հազարավոր հայերի համար, նույնը կարող եմ ասել նաև Հայաստանի, Երևանի մասին, որտեղ հայերի հետ կողք կողքի ապրել են ու ապրում նաև ռուսներ Հայաստանն իրենց հայրենիքը համարելով: Մենք երբեք չենք մոռանա այն ջերմ վերաբերմունքն ու հոգատարությունը, որ ցուցաբերեց Հայաստանը` ապաստան տալով շրջափակման ժամանակ հրաշքով ողջ մնացած երեխաներին»,-ասել է Պոլտավչենկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Նախագծի հեղինակներն են` Երևանի գլխավոր ճարտարպետ Տիգրան Բարսեղյանը, քանդակագործ Վլադիսլավ Մանաչինսկին, ճարտարապետներ Անատալի և Լադա Չերնովները: