4 դեկտեմբերի 2002 - 22:35 AMT
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Դեկտեմբերի 4-6-ը Մոսկվայում կկայանա ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ գերատեսչությունների շտաբների պետերի աշխատանքային հանդիպում: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հանդիպմանը Հայաստանը կներկայացնի ՀՀ Ազգային անվտանգության նախարարության սահմանապահ զորքերի շտաբի պետ գնդապետ Վալերի Աթալյանը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն ահաբեկչության եւ հանցավորության դեմ պայքարում սահմանապահ գերատեսչությունների համագործակցության հեռանկարները: Հանդիպման մասնակիցները, մասնավորապես, կծանոթանան «Դոմոդեդովո» օդանավակայանի սահմանապահ վերահսկողության մարմինների ծառայության կազմակերպմանը: