4 դեկտեմբերի 2002 - 22:52 AMT
ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԸ ԻՐԱՔԸ ՌՄԲԱԿՈԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Թուրքիայի ղեկավարությունը համաձայնվել է տրամադրել իր ռազմակայանները Իրաքի դեմ ռազմական գործողություններ անցկացնելու համար: Ընդ որում, ինչպես տեղեկացնում է «AP» գործակալությունը, թուրքական կողմը պայման է առաջադրել` նման ակցիան պետք է հավանության արժանանա ՄԱԿ-ի կողմից: Մինչդեռ, Վաշինգտոնն արդեն հայտարարել է, որ պաշտոնական Անկարայի հետ բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Թուրքիայում զինվորական պլանավորման եւ պատրաստվածության կոնկրետ միջոցների իրականացման վերաբերյալ` այդ առումով թուրքական ռազմակայանները հարյուրավոր միլիոն դոլար ներդրումներ կատարելով: «Իրաքի դեմ ցանկացած գործողությունում Թուրքիայի ներգրավման մակարդակը բարձր կլինի»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Փոլ Վուլֆովիցը: Ընդ որում, նա հասկացրել է, որ երկրում կարող է տեղակայվեն նաեւ ամերիկյան զորքեր: