4 դեկտեմբերի 2002 - 22:33 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Հայաստանի ազգային բանակը, ի համեմատ ադրբեջանական եւ վրացական բանակների, համարվում է ամենաուժեղը Հարավային Կովկասում: Այդ մասին գրում է «Կոմսոմոլսկայա պռավդա» ռուսական թերթը` բացատրելով այդ դաշնակցային զորամասերում ռուսաստանյան մասնագետների եւ խորհրդատուների ակտիվ համագործակցությամբ: Միեւնույն ժամանակ, թերթի տվյալներով, մարտական տեխնիկայի քանակությամբ տարածաշրջանում առաջատարն է համարվում Ադրբեջանի բանակը: Նա ունի ռազմամթերքի հսկայական պաշարներ, որոնք մնացել են դեռեւս ԽՍՀՄ-ից: Ընդ որում նշվում է, որ Ադրբեջանի մարտական տեխնիկան եւ սպառազինումը խիստ հնացած է: