20 սեպտեմբերի 2006 - 15:45 AMT
Եվրոպացիներն սկսում են մտածել Հայոց ցեղասպանության մասին` որպես եվրոպական պատմության մի մաս
Ֆրանսիացի սոցիալիստների դիրքորոշումը Եվրախորհդարանում արտացոլում է եվրոպական հասարակության մեծ մասի տեսակետը, որը վերջին տարիներին մեծ հետաքրքրվածություն է ցուցաբերում Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների բարելավման հարցերում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԳԱԱ Թուրքիայի բաժնի ղեկավար, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, Թուրքիայի վերաբերյալ հինգ հարցերի ըդնգրկման նախաձեռնությունը խոսում է Հայոց ցեղասպանության հարցում միջին եվրոպացու գիտակցության մեջ տեղաշարժերի մասին` ոչ միայն որպես հայ-թուրքական հարաբերությունների հարց, այլեւ որպես եվրոպական պատմության մի մաս:
«Դա հանցագործություն է, որը մինչեւ հիմա չի ճանաչվել եւ չի պատժվել: Պետք է հաշվի առնել նաեւ երկրորդ գործոնը, որը հիմնվում է այն պարզ ճշմարտության վրա, որ թուրքական կողմը չի կատարում ԵՄ բանակցութոյւնների վերաբերյալ 2004 թվականի շրջանակային համաձայնագրով իր վրա վերցրած պարտավորությունները: Փաստաթղթում կա կետ, ըստ որի Թուրքիան պետք է կարգի բերի իր հարաբերությունները հարեւանների հետ: Ֆրանսիացի սոցիալիստները հանդես են եկել տվյալ նախաձեռնությամբ հենց այն պատճառով, որ Թուրքիան չի կատարում շրջանակային համաձայնագրի կետերը: Այս ամենը կարելի էական առաջխաղացում համարել Եվրամիության քաղաքականության մեջ, որը դրական ազդեցություն կունենա հայ-թուրքական հարբերությունների վրա»,- ընդգծել է Սաֆրաստյանը: