20 սեպտեմբերի 2006 - 16:30 AMT
Պետք է խուսափել այն խնդիրներից, որոնք կարող են պառակտել, այլ ոչ թե միավորել հայությանը
Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները գերակա ուղղություններ են Հայաստանի համար: Այդ մասին Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, համաժողովը աննախադեպ էր քննարկվող հարցերի շրջանակով եւ մասնակիցների քանակով: «Հայաստանի հարաբերությունները Սփյուռքի հետ առաջնային են, հատկապես հաշվի առնելով գլոբալիզացիայի գործընթացը: Հանցավոր անփութություն կլիներ չմիավորել մեր ներուժը առկա խնդիրների լուծման համար: Համատեղ ջանքերով Հայաստանը, Սփյուռքը եւ Հայ եկեղեցին կկարողանան կառուցել այնպիսի երկիր, որով կարելի կլինի հպարտանալ»,-ընդգծել է Քոչարյանը: Միեւնույն ժամանակ նախագահը նշել է, որ համաժողովում որոշվել են Հայաստանի եւ Սփյուռքի փոխհարաբերությունների զարգացման ուղղությունները առաջիկա մի քանի տարվա համար: «Համաժողովը հայության յուրօրինակ բարձրագույն ներկայացուցչական մարմինն է: Սակայն ներկայումս դեռեւս վաղ է գնահատական տալ համաժողովի աշխատանքին, սակայն մասնակիցների ելույթներում հնչած բոլոր առաջարկները, պարտադիր կերպով կհամակարգվեն, կընդհանրացվեն եւ հիմք կծառայեն Հայաստանի կառավարության գործունեության համար: Պետք է խուսափել այն խնդիրներից, որոնք կարող են պառակտել, այլ ոչ թե միավորել հայությանը»,-ասել է Ռ.Քոչարյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: