21 սեպտեմբերի 2006 - 14:28 AMT
Հայաստանը նշում է Անկախության 15-րդ տարեդարձը
Սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ ռազմական շքերթ, նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 15-ամյակին: Շքերթն ընդունում էր ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, շքերթի հրամանատարն էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Շքերթին մասնակցեցին 3,5 հազար զինծառայողներ զորքերի տարբեր ստորաբաժանումներից, ինչպես նաեւ ռազմական տեխնիկայի 150 միավոր: Շքերթն ուղեկցվում էր 15 հրետանային համազարկով: Շքերթին մասնակցեցին կործանիչների երկու օղակ եւ ռազմական ուղղաթիռների 3 օղակ: Շքերթին ներկա էին ՀՀ եւ ԼՂՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը, կառավարության անդամներ, պատգամավորական կորպուսը, Երեւանում հավատարմագրված արտերկրյա պետությունների դեսպաններ, Սփյուռքի ականավոր գործիչներ: