21 սեպտեմբերի 2006 - 17:36 AMT
Ուկրաինան տրամադրված է Հայաստանի հետ բաց երկխոսություն վարել բոլոր բնագավառներում
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն շնորհավորել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի անկախության 15-ամյա տարեդարձի կապակցությամբ: Ինչպես հայտնում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը, ուղերձում վստահություն է հայտնվում, որ ռազմավարական համագործակցության հիմքի վրա ստեղծված հարաբերությունները հետագայում եւս կշարունակեն զարգանալ` ի բարորություն ուկրաինական եւ հայ ժողովուրդների: «Մենք տրամադրված ենք բաց երկխոսություն վարել բոլոր բնագավառներում ինչպես երկկողմանի մակարդակով, այնպես էլ տարածաշրջանային միավորումներում եւ միջազգային կազմակերպություններում: Խորապես վստահ եմ, որ Ուկրաինայի եւ Հայաստանի համագործակցությունը հետագայում եւս կշարունակի զարգանալ բարի դրացիական հարեւանության եւ գործակցության հոգով` հիմնվելով բարեկամության, վտահության եւ աջակցության վրա: Հայաստանի բարեկամ ժողովրդին ցականում եմ խաղաղություն, բարեկեցություն եւ ծաղկում»,- ասվում է շնորհավորական ուղերձում: