3 դեկտեմբերի 2002 - 19:34 AMT
ԱՄՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` ԵՐԿՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՈՎ
ԱՄՆ Հայաստանին օգնություն են առաջարկել 1 մլրդ դոլարի չափով` մի շարք ոլորտներում արմատական բարեփոխումներ անցկացնելու պայմանով: Ինչպես հաղորդում է «Դե-ֆակտո» գործակալությունը, բարեփոխման պետք է ենթարկվեն 16 հիմնական կետեր` սկսած մարդու իրավունքների պաշտպանության ոլորտից եւ վերջացրած արտասահմանյան ներդրումների վերաբերյալ օրենքով: Պահանջների իրականացման ժամկետը մեկ տարի է: ԱՄՆ գանձատան կարծիքով` պայմանների ավելի արագ եւ մանրակրկիտ կատարման համար խթան կհանդիսանա մրցակցությունը` այդ դրամաշնորհին հավակնում են մի շարք զարգացող երկրներ, որտեղ բնակչության շնչին մեկ տարում բաժին է ընկնում 1435 դոլարից պակաս եկամուտ: