25 սեպտեմբերի 2006 - 14:25 AMT
Ռուսաստանը թույլ չի տա ՎՈՒԱՄ «խաղաղպահ առաքելություն» ԱՊՀ հակամարտության գոտիներում
«ՎՈՒԱՄ խաղաղպահ կառուցվածքը, բնական է, ծրագրելու են օգտագործել ոչ միայն Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, այլեւ Լեռնային Ղարաբաղում եւ Մերձդնեստրում»,- «Կատիմերինի» հունական թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: Նրա խոսքերով, նման «խաղաղապահ ծառայությունները» տվյալ միավորման կողմից չեն կարող ադեկվատ կերպով ընդունվել կարգավորման գործընթացի բոլոր մասնակցիների կողմից:
«Բնական է, որ Ռուսաստանը, որը հանդես է գալիս գոյություն ունեցող հակամարտությունների միայն քաղաքական կարգավորման օգտին, կգտնի ադեկվատ միջոցներ, որպեսզի թույլ չտա իրադրության զարգացումը այս սցենարով»,- ընդգծել է նախարարը: