3 հունիսի 2015 - 16:43 AMT
Մանկական բյուրեղը շարունակում է «Ժպիտներ մանուկներին» արշավը

Շատերին է ծանոթ «Ջերմուկ Գրուպ» ընկերության լավագույն ապրանքանիշերից մեկը՝ մանկական բյուրեղը, բայց քչերն են տեղյակ, թե քանի բարեգործական միջոցառումներ է կազմակերպվել դրա շնորհիվ՝ բազմաթիվ անապահով ընտանիքների բնակարաններ են համալրվել երեխաների բարեկեցիկ առօրյան ապահովող պարագաներով:

Մանկական բյուրեղն այս տարի ևս շարունակել է իր «Ժպիտներ մանուկներին» արշավը՝ երջանիկ ակնթարթներ պարգևելով անապահով ընտանիքների, մանկատների, զոհված ազատամարտիկների ընտանիքների, հասարակական կազմակերպություններում ներառված երեխաներին:

Այս բարեգործական արշավում բոլորն էլ ունեն իրենց ներդրումը, քանի որ մանկական բյուրեղի ամեն շշից 1 դրամ փոխանցվում է բարեգործության: