27 սեպտեմբերի 2006 - 16:07 AMT
Մոտ ապագայում չի բացառվում ԵԱՀԿ ՄԽ հերթական այցի հնարավորությունը տարածաշրջան
Մոտ ապագայում չի բացառվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցի հնարավորությունը տարածաշրջան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը Նյու Յորքում չի բացառել նման հնարավորությունը: Միեւնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ Լեռնային Ղարաբաղի գծով խմբում PanARMENIAN.Net-ին հաղորդեցին, որ ներկայումս համանախագահները գտնվում են Հելսինկիում:

Նշենք, որ Ֆինլանդիան ներկայումս Եվրամիության նախագահն է, եւ միջնորդները Հելսինկի են մեկնել տեղեկացնելու համար ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ընթացքի մասին: