27 սեպտեմբերի 2006 - 17:35 AMT
Հոկտեմբերին կոնկրետ աշխատանքներ կսկսվեն Ղարաբաղի հրդեհների հարցով
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից «Ադրբեջանի օկուպացված տարածքների իրավիճակի վերաբերյալ» բանաձեւի ընդունումից ի վեր, ԵԱՀԿ ղեկավարությունը նշանակալի աշխատանք է տանում: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպռշիկը: Նա նշել է, որ պատրաստվել է փաստաթուղթ, որը հաշվի է առնում հրդեհների հետ կապված ՄԱԿ-ում հնչաց քննարկումները եւ բանաձեւի կետերը, եւ հոկտեմբերին տարածաշրջանում կոնկրետ աշխատանքներ կսկսվեն: Փորձագիտական խմբի կազմում կլինեն կողմերի եւ միջազգային կազմակերպությունների մասնագետներ: Նրանք մի քանի օրվա ընթացքում կքննարկեն իրավիճակը շփման գծի երկու կողմերում: Ապա զեկույցում կարտացոլվեն կատարված աշխատանքի արդյունքները: Դեսպան Կասպռշիկը հույս է հայտնել, որ կողմերը կկատարեն հանձնարարականները, որոնք կներկայացվեն փորձագիտական խմբի զեկույցում, հայտնում է ԱզերՏաջը: