29 սեպտեմբերի 2006 - 14:07 AMT
Ս.Իվանով. Վրաստանում ավազակությունը պետական մասշտաբների է հասել
Վրաստանում ավազակությունը պետական մասշտաբների է հասել: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ Պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Իվանովը: «Վրաստանում ավազակությունը պետական մասշտաբների է հասել: Մենք արդեն զգուշացրել ենք եւ եւս մեկ անգամ զգուշացրեցինք մեր զինծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին, որ նրանք խուսափեն փողոց դուրս գալուց»,-հայտարարել է Իվանովը: Նա նաեւ մեղադրել է «որոշ երկրների, որոնք վերջերս են անդամակցել ՆԱՏՕ-ին» նրանում, որ իրենք զենք են մատակարարում Վրաստանին, որը նախկինում այնտեղ է առաքվել ԽՍՀՄ-ից` արտահանման արգելքով: «Այդպիսով, ուղղակիորեն խախտվում է գործող համաձայնությունը սովորական սպառազինության վերահսկման ոլորտում:»,-գտնում է նախարարը, որն ուրբաթ օրը կմասնակցի Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստին Սլովենիայում:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, սեպտեմբերի 27-ի երեկոյից ի վեր վրացական ոստիկանությունը ձերբակալել է ռուսաստանցի վեց զինծառայողների, մեղադրելով լրտեսության համար: Ներկայումս Թբիլիսիի մեկուսարանում են գտնվում սպաներ Ալեքսանդր Սավան, Դմիտրի Կազանցեվը, Ալեքսանդր Բարանցեվը, Ալեքսանդր Զավգորոդցեվը, ինչպես նաեւ ավագ պայմանագրային ծառայող Ռուսլան Սկռիլնիկովը: Եվս մեկ ՌԴ զինծառայող Կոնստանտին Պիչուգինը, ըստ վրացական կողմի, թաքնվում է ՌԴ դեսպանատանը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: