29 սեպտեմբերի 2006 - 18:49 AMT
Ավստրիա. Թուրքիան պատրաստ չէ մտնել ԵՄ
Թուրքիան դեռ պատրաստ չէ մտնել Եվրամիություն: Այդ մասին հայտարարել է Ավստրիայի հիմնական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալֆրեդ Գուզենբաուերը: Նրա խոսքերով, պնդումը, որ Թուրքիան եվրոպական պետություն է, «ընդհանուր հասկացություն է» հանդիսանում: «Այն դեռ պատրաստ չէ ԵՄ անդամ դառնալ, քանի որ եվրոպական ավանդույթները ամբողջությամբ չեն ընդունվում Թուրքիայի կողմից: Համենայն դեպս, ներկա դրությամբ Թուրքիան չի կարող ընդունվել ԵՄ»,- նշել է նա: Ալֆրեդ Գուզենբաուերը ավելացրել է, որ երկարատեւ բանակցություններ են անհրաժեշտ, որպեսզի Եվրոպան եւ Թուրքիան մերձեցնենք միմյանց, հայտնում է ABHaber-ը: