Ռուսաստանը նոր միջոցներ է նախապատրաստել որպես պատասխան եվրոպական պատժամիջոցների երկարաձգմանը: Հակամիջոցները Մոսկվայի կողմից կերկարաձգվեն, իսկ արգելված ապրանքների ցանկը կընդլայնվի: Ռուսաստանցիները կարող են զրկվել ծաղիկներից ու շոկոլադից, ինչպես խնդրում են տեղի արտադրողները, իսկ Եվրոպայի տնտեսությունը հարյուր միլիոնավոր եվրո կկորցնի:
Ռուսների պատասխանը Եվրոպայի կողմից հակառուսական պատժամիջոցների երկարաձգմանը երկար սպասեցնել չտվեց: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարությունը նոր պատասխան միջոցներ մշակելու մասին կատարվեց «ամենասեղմ ժամկետում», այսինքն տառացիորեն նույն օրը:
Մասնավորապես, պարենային էմբարգոն, ինչպես հայտարարեց Մեդվեդևը, կերկարացվի կես տարով` որքանով երկարացվեցին ԵՄ պատժամիջոցները:
Սակայն ՌԴ պատասխան միջոցները, որոնք ըստ ավստրիական տնտեսագետների հոռետեսական գնահատակնների, 100 մլրդ եվրոյի վնաս են տվել Եվրոպային, կփոխվեն ոչ միայն ժամկետի առումով, այլ նաև ըստ կիրառման ոլորտներիի: Այնուամենայնիվ ՌԴ պատասխան միջոցները Եվրոպայի, ԱՄՆ, Կանադայի ու Ավստրալիայի պատասխան միջոցները, ըստ ռուս պաշտոնյաների, օգնում են զարգացնել հայրենական բիզնեսը: Ուստի նոր ընդլայնված ցուցակում արգելքի տակ է այն արևմտյան արտադրանքը, որի հետ մրցակցելը շատ բարդ է: Օրինակ, դա վերաբերում է ծաղիկներին ու շոկոլադին:
Ծաղիկների կամ շոկոլադի ներմուծման սահմանափակումը իրոք լուրջ հարված կլինի Եվրամիության երկրներին, հատկապես` Ֆրանսիային ու Բելգիային, որտեղ կալանքի տակ դրվեցին ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների հաշիվները: Դա կանդրադառնա նաև Նիդերլանդների վրա, որտեղ Հաագայի դատարանը որոշում է կայացրել ՅՈւԿՈՍ-ի գործով, գրում է Գազետա.ռու-ն:
Նիդերլանդներից Ռուսաստան հսկայական քանակի ծաղիկ և ծաղկային արտադրանք է ներմուծվում ինչպես եվրոպական ծագման, այնպես էլ` լատինամերիկյան:
Միևնույն ծամանակ հենց Ֆրանսիան ու Բելգիան են շոկոլադի խոշորագույն մատակարարներից համարվում: Ըստ վիճակագրության, 2014-ին Ֆրանսիայից 2014-ին ներմուծվել է 5,6 հազար տոննա շոկոլադ` գրեթե 37,5 մլն դոլարի: Բելգիայից նույն ժամանակահատվածում ներմուծվել է 47,3 մլն դոլարի շոկոլադ ամենատարբեր տեսքով` սալիկներով, բրիկետներով, փոշիացված, հեղուկ, կոնֆետների տեսքով:
Հունիսի 22-ին Եվրամիության ԱԳ նախարարների խորհուրդը 6 ամսով երկարացրեց Ռուսաստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները, դրանք ուժի մեջ կմնան մինչև 2016 թ. հունվարի 31-ը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ներկայացուցիչ Սյուզան Կիեֆերը:
«Եվրամիությունը երկարացրել է Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների ժամկետը մինչև 2016 թ. հունվարի 31-ը` նպատակ ունենալով հասնել Մինսկի պայմանավորվածությունների իրագործմանը»,-ասել է նա: Եվրամիությունը կվերադառնա պատժամիջոցների ռեժիմի քննարկմանը 6-7 ամսից:
Օրերս ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով տեղեկությունները պատժամիջոցների ժամկետի երկարացման մասին, ասել է, որ «դա նրանց հարցն է, ով սահմանել է այդ պատժամիջոցները»: Ըստ նրա, Ռուսաստանը կենտրոնանում է արդյունավետ աշխատանքի վրա:
Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ սահմանվեցին մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: Ռուսական ընկերություններին արգելվեց վարկեր վերցնել Արևմուտքում 30 օրից ավելի ժամկետով, արգելված է երկակի նշանակության ապրանքների արտահանումը Ռուսաստան, նախատեսված հորատման և երկրաբանական հետախուզության համար: 2014-ի հուլիսին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն առանձին պատժամիջոցներից անցան ՌԴ տնտեսության ամբողջ ոլորտների դեմ ուղղված պատժամիջոցների կիրառմանը: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից: