30 սեպտեմբերի 2006 - 16:52 AMT
Ղարաբաղյան հարցի կարգավորման համար Երեւանն ու Բաքուն պետք է վերջին քայլը կատարեն
«Ավելի քան տասը տարի է Ֆրանսիան, ջանքեր չխնայելով, մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Ֆրանսիայի հրապարակի բացման ժամանակ Երեւանում: «Ես ուզում եմ հավատալ, որ հասել է խաղաղության ժամանակը: Ես ուզում եմ հավատալ դրան, քանի որ գիտեմ պատերազմի գինը: Խաղաղության հասնելու համար մնում է վերջին քայլը կատարել: Բարդ քայլ, սակայն քայլ, որը հանդիսանում է մարդկության ապագայի հավատի գործոն: Երեւանն ու Բաքուն կարող են եւ պետք է կատարեն այդ քայլը, քանի որ այն կբացի խաղաղության, լույսի եւ ծաղկման հորիզոններ: Դա իմ ցանկությունն է Կովկասի ժողովուրդներին»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: