5 հոկտեմբերի 2006 - 14:51 AMT
Հայկական բանակը կատարում է իր գլխավոր խնդիրը` թույլ չտալ զինադադարի խախտում
Եթե անդրադառնանք հռչակվող զուտ ռազմական խնդիրներին, ապա Հայաստանի ԶՈՒ գլխավոր խնդիրն է թույլ չտալ 1994 թ. հաստատված հրադադարի խախտում Ադրբեջանի կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցւմ հայտարարել է ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքերով, ադրբեջանական ԶՈՒ-ի համար` նույնը, գումարած վերազինում, ռազմական ներուժի ավելացում ստատուս-կվոն իր օգտին փոխելու համար` տարածքային ամբողջականությունը վերականգնելու հետագա նպատակով, որի մասին մշտապես խոսում է հարեւան երկրի ռազմական եւ քաղաքական ղեկավարությունը: «Մեծ գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ հայկական կողմը կատարում է իր գլխավոր խնդիրը, իսկ ադրբեջանականը` միայն առաջին մասը: Փաստ է, որ ավելի քան 12 տարի է, ինչ կողմերը պահպանում են հրադադարի ռեժիմը առանց որեւեէ բաժանարար ուժերի: Հաստատավել է պարիտետ, հայկական կողմը շահագրգռված չէ, որ իր համար շահավետ ռազմա-աշխարհագրական եւ ռազմաքաղաքական ստատուս-կվոն ղարաբաղյան հակամարտության գոտում փոխվի, իսկ ադրբեջանական կողմը բավարար ուժ չունի, իր համար այդ ոչ շահավետ ստատուս-կվոն խախտելու համար»,-ասել է նա:

Ռուբեն Մեհրաբյանն ասել է, որ սրանք երկու մինի-խորհրդային բանակներ են: «Նրանց համար գործում են նույն խորհրդային համազինվորական կանոնադրությունները, նույն խորհրդային օրենքները համընդհանուր զինվորական պարտավորության մասին, նույն խորհրդային զինկոմները, նույն փակ ռեժիմը, որը ենթադրում է քաղաքացիական վերահսկման բացակայություն, նույն խելահեղ ծախսերը եւ կասկածելի արդյունավետությունը, ռեզերվի նախապատրաստման արդյունավետ համակարգի բացակայությունը: Փաստորեն, երկու բանակներն էլ, որոնք խորապես «խորհրդային են» իրենց համակարգով եւ մեթոդով, մարտունակ են այնքանով, որքանով կարող էր մարտունակ լինել իրենց խորհրդային նախատիպը»,-ընդգծել է Մեհրաբյանը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ