18 հուլիսի 2015 - 11:35 AMT
ԶԼՄ-ներ. ԻՊ գրոհայինները Սիրիայում թունավոր գազ են կիրառել քրդերի դեմ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները թունավոր գազ են կիրառել Սիրիայում քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների դեմ, հայտնել է Reuters գործակալությունը:

Ըստ նրա տվյալների, ծայրահեղականները հունիսի 28-ին և 29-ին թունավոր գազ են կիրառել հյուսիս-արևելյան Հասակա գավառում: Թե հատկապես ինչ գազի մասին է խոսքը, պարզել չի հաջողվել: Տուժածները ժամանակին հասցվել են հիվանդանոց և շուտով դուրս են գրվել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներն արդեն հայտնել էին, որ «Իսլամական պետության» գրոհայինները քիմիական զենք են կիրառում Սիրիայում և Իրաքում ինչպես կառավարական ուժերի, այնպես ել քուրդ աշխարհազորայինների դեմ պայքարում սիրիական Կոբանի քաղաքի մերձակայքում:

Ավելի վաղ Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլիա Բիշոփը հայտարարեց, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը բարձր որակավորում ունեցող մասնագետների է հավաքագրում քիմիական զենքի արտադրության համար և արդեն քլոր է կիրառում Իրաքում հարձակումների ժամանակ: Ըստ նրա, առաջին հերթին գրոհայիններին հետաքրքրում են պրոֆեսիոնալներն Արևմուտքի երկրներից: «Քլորի կիրառումը, մասնագետների հավաքագրումը մատնանշում են ԻՊ լուրջ ջանքերն, ուղղված քիմիական զենքի ստեղծմանը»,-հայտարարել է Բիշոփը` նշելով, որ սկզբից այն կիրառվելու է Իրաքում և Սիրիայում:

Դեկտեմբերի կեսին Սիրիայի կառավարությունը հայտնեց Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, որ «Իսլամական պետության» գրոհայինները գրավել են քլոր պարունակող նյութերի համար նախատեսված արդյունաբերական օբյեկտները:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

Իսլամիստների դեմ միջազգային կոալիցիան գլխավորող ԱՄՆ-ն ռմբակոծում է Իրաքի տարածքում գտնվող ԻՊ դիրքերը օգոստոսի կեսից, իսկ առաջին հարվածները Սիրիայի տարածքին հասցվեցին սեպտեմբերի 23-ին: Սեպտեմբերի 26-ին Պենտագոնը հանդես եկավ Իրաքում ու Սիրիայում ցամաքային գործողություն սկսելու օգտին:

Photo. AP