Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամը, որտեղ ամենամեծ մասնաբաժինը Ռուսաստանինն է, $300 մլն արտոնյալ վարկ կտրամադրի Հայաստանին: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը: Հայաստանն ավելի մեծ գումարի հայտ էր ներկայացրել:
«Հիմնադրամի խորհուրդը, որը վերջերս էր նիստ գումարել, քաղաքական որոշում կայացրեց վարկ տրամադրելու մասին»,-ասել է Ստորչակը:
Հիմնադրամից առաջին արտոնյալ վարկը ստացել էր Բելառուսը:
Ըստ Ստորչակի, Հայաստանի համար վարկը ստանդարտ պայմաններ էր նախատեսում: «Որքան գիտեմ, տարեկան 1% տոկոսադրույքի սահամնում»,-ասել է փոխնախարարը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամը (նախկինում` ԵվրԱզԷՍ-ի Հակաճգնաժամային հիմնադրամ) տարածաշրջանային ինստիտուտ է, որը հիմնել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ռուսաստանը 2009-ին երկրի ինտեգրման զարգացման համար: