7 հոկտեմբերի 2006 - 16:56 AMT
Բելգիայի ընտրություններին մասնակցում են հայազգի թեկնածուներ
Հոկտեմբերի 8-ին Բելգիայում կկայանան տեղական եւ շրջանային ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել են Բրյուսելի հայ համայնքում, տարբեր կուսակցությունների նախընտրական ցուցակներում, թեկնածուների շարքում էթնիկ հայեր կան: Բրյուսելի Ջետե թաղամասում, որտես հայեր են բնակվում, կան թեկնածուներ լիբերալներից եւ սոցիալիստներից: Լիբերալ կուսակցությունից մասնակցում է Մելիք Մելիքյանը, իսկ սոցիալիստականից` Կրիկոր Կասպարյանը: