Անլար լիցքավորման համակարգերը լայն կիրառում ունեն ժամանակակից կահույքում, սակայն հարավկորեական Samsung-ը մոնիտոր է մշակել, որը կարող է օգտագործվել ոչ միայն ըստ իր անմիջական նշանակության, այլ նաև որպես էներգիայի անլար փոխանցման սարք: Արտադրողը պնդում է, որ SE370-ը աշխարհում առաջին մոնիտորն է բջջային սարքերի անլար լիցքավորման գործառույթով:
Մոնիտորն առաջարկվում է երկու տարբերակով էկրանների տարբեր չափերով` 23,6 և 27 դյույմ, և կատարում է երկու հիմնական գործառույթ. արտացոլում է թվային կոնտենտը և լիցքավորում է SE370 սմարթֆոնը, աշխատանքային տարածք ազատելով բջջային սարքերի լիցքավորման համար ոչ պիտանի լարերից:
Նշվում է նաև, որ մոնիտորն աշխատում է բոլոր բջջային սարքերի հետ, որոնք ունեն Qi անլար լիցքավորման ստանդատրի աջակցություն: Այն մշակվել է Անլար էլեկտրամագնիսային էներգիայի կոնսորցիումի (Wireless Power Consortium, WPC) կողմից մինչև 4 սմ տարածության վրա ինդուկցիոն էներգիայի փոխանցման նպատակով: Qi սարքավորումը ներառում է փոխանցման թիթեղը ու համատեղ ընդունիչը միացած սարքում: Ակնհայտ է, որ Samsung-ի որոշումը զուրկ չէ իմաստից: Այսօրվա դրությամբ անլար լիցքավորման համար օգտագործվում են լիցքավորման կայաններ, որոնք առանձին տեղ են պահանջում: Մոնիտորն իդեալական է այդ նպատակի համար` այն մշտապես միացած է ցանցին և միշտ գտնվում է իր տեղում:
Օգտատերն ուղղակի տեղադրում է սարքը լիցքավորման հարթակում և լիցքավորումը ավտոմատ կերպով կատարվում է: Լիցքավորման մեկնարկը ազդարարում է կանաչ լուսադիոդի լուսավորումը մոնիտորի վրա:
SE370 մոնիտորն ունի նաև տեսողության խնայման ռեժիմ, որը նվազեցնում է կապույտ լույսի ազդեցությունն օրգանիզմի վրա: Դա տեղի է ունենում արտաքին լուսավորման պայմանների հետ պատկերի որակի օպտիմալացման հաշվին:
Samsung Group-ը հարավկորեական ընկերություն է, որը հիմնվել է 1938 թվականին: Համաշխարհային շուկայում հայտնի է որպես բարձր տեխնոլոգիական բաղադրիչների, հեռահաղորդակցային սարքավորումների, կենցաղային տեխնիկայի, աուդիո- և տեսասարքերի արտադրող: Գլխավոր գրասենյակը գտնվում է Սեուլում: