10 հոկտեմբերի 2006 - 14:08 AMT
Գոյություն ունի մի քանի սցենար, թե ինչպես կարող է ավարտվել Ռիչարդ Հոգլանդի հետ կապված պատմությունը
Գոյություն ունի մի քանի սցենար, թե ինչպես կարող է ավարտվել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի նշանակման հետ կապված պատմությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել «The California Courier» թեթրի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը: Նրա խոսքերով, հաստատման համար անհրաժեշտ մի քանի ամիսներից Հոգլանդը կարող է հրաժարվել եւ խնդրել ԱՄՆ Պետդեպարտամենտին գործուղել նրան մեկ այլ երկիր: «Երկրորդ տարբերակը` նախագահ Բուշը կարող է հաստատել Հայաստանում նոր դեսպանին քանի դեռ Սենատն արձակուրդում է: Եվ երրորդ տարբերակը` Պետդեպարտամենտը գործը վերադարձնում է Սենատ եւ ստիպում է սենատոր Մենենդեսին հրաժարվել իր վետոից»,-նշել է Սասունյանը: «Պետդեպարտամենտի, դեսպան Հոգլանդի, սենատոր Մենենդեսի եւ Ամերիկայի հայ համայնքի համար լավագույն ելքը կլինի հավաքվել միասին եւ որոշակիացնել` ինչ կարող է Պետդեպարտամենտն առաջարկել մեկ կամ ավելի հայկական հարցերի շուրջ, որոնք կարող են դրդել Մենենդեսին հրաժարվել վետոից»,-ընդգծել է «The California Courier» թեթրի գլխավոր խմբագիրը: