3 օգոստոսի 2015 - 10:23 AMT
Հայազգի թենիսիստուհու կրկնակի հաղթանակը Բաքվում. Անհատական և զուգախաղում

Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը դարձել է Բաքվում ընթացող WTA մրցաշարի հաղթողը: Եզրափակչում նա հաղթել է ռումինացի թենիսիստուհի Պատրիցիա Մարիա Տիգին 6:3, 5:7, 6:0 հաշվով: Թենիսիստուհիները կորտում են անցկացրել 2ամ 30 րոպե: Այս հաղթանակի շնորհիվ Մարգարիտա Գասպարյանը, բարելավելով իր ցուցանիշը, 87-րդ տեղից տեղափոխվել է 51-րդ տեղը WTA վարկանիշում:

Մարգարիտա Գասպարյանը հաղթող է դարձել նաև զուգախաղում: Մարգարիտա Գասպարյան-Ալեքսանդրա Պանովա զույգը, որը հայտագրված էր առաջին համարի տակ, մրցաշարի եզրափակչում հաղթել է երկրորդ համարի տակ հանդես եկող Վիտալիա Դյաչենկո-Օլգա Սավչուկ զույգին 6:3, 7:5 հաշվով: Հանդիպումը տևել է 1 ժամ 15 րոպե, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Գասպարյանի և Պանովայի համար սա առաջին համատեղ ելութն էր WTA մրցաշարում: Ավելի վաղ նրանք եզրափակիչ հասան 2014-ին Տաշքենդի մրցաշարում:

Մարգարիտա Գասպարյանը զբաղվում է թենիսով 5 տարեկանից: 2013-ին նա դարձել է Դաշնության գավաթի եզրափակչի մասնակից Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում: 2010-ին նա դուրս է եկել զուգախաղի Orange Bowl մրցաշարի եզրափակիչ:

Photo. RIA Novosti