10 հոկտեմբերի 2006 - 19:34 AMT
Հայոց ցեղասպանություն. Թուրքիան սպառնացել է Ֆրանսիային 70 հազար հայերի տարհանմամբ
«Եթե Ֆրանսիայում հաստատվի Հայոց ցեղասպանութան հերքման համար քրեական պատասխանատվություն ենթադրող օրինագիծը, Թուրքիայից պետք է վտարվեն անօրեն գործնեությամբ զբաղվող 70 հազար հայ գաղթականները»: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ առաջարկով հանդես է եկել Թուրքիայի նախկին արտգործնախարար, Եվրոպայի խորհրդին համապատասխանելու հանձնախմբի նախագահ Յաշար Յակիշը: 400 հազար հայեր ընդգրկող ուժեղ լոբբիի գործնեության մասին պատմելով` Յ. Յակիշը հայտարարեց. «Թուրքիայում մաքսանենգությամբ են զբաղվում 70 հազար հայեր: Եթե թուրքական կառավարական մարմինները նրանց հիշեցնեն իրենք անօրեն գործողությունների մասին, նրանց համար շատ բարդ կլինի: Այդ մարդկանց վտարումը շատ կանհանգստացնի Հայաստանին: Կարող եմ ասել, որ Ֆրանսիայի սխալի համար պատասխան է տալիս Հայաստանը: Ճիշտ է, Հայաստանը եւս պետք է ընկալի իր պատասխանատվությունն այս հարցում»: