11 հոկտեմբերի 2006 - 18:05 AMT
ՄՃԽ. Ղարաբաղի շուրջ բանակցություններում երկու հարց թույլ չի տալիս համաձայնության գալ կողմերին
Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասյան նախագծի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը հայտարարել է, որ վերջին երկու ամիսների ընթացքում ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում երկու հարց` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ Քելբաջարի ու Լաչինի հարցը խանգարում են համաձայնության ձեռքբերմանը: «Ես եկա այն եզրակացության, որ հենց այդ երկու հարցն է խանգարում պայմանավորվածությանը»,-ասել է նա: Ըստ Ս.Ֆրեյզերի, կողմերը պետք է լրացուցիչ քայլեր անեն քննարկվող սկզբունքների շուրջ համաձայնության գալու համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: