Սերբիայի Սուբոտիցա քաղաքում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունումբրոնզե մեդալ է նվաճել 54 կգ քաշային Տիգրան Մինասյանը:
Նա միակն է Հայաստանի հավաքականից, ով մրցանակային տեղ է զբաղացրել մրցագորգ դուրս եկած 10 ըմբիշից: Մինասյանը մեկնարկային գոտեմարտում 1/8 եզրափակչում պարտվել է Լերի Աբուլաձեեին: Վրաստանի ներկայացուցիչը մտել է եզրափակիչ, և Տիգրանն իրավունք է ստացել գոտեմարտել բրոնզի համար:
Ազատոճայինները Սուբոտիցայում նվաճել են 2 ոսկե և 1 արծաթե մեդալ. Արսեն Հարությունյանը եզրափակչում 10:3 հաշվով հաղթելով վրացի ըմբիշ գիորգի Չախիձեին՝ 46 կգ քաշայինների պայքարում դարձել է Եվրոպայի չեմպիոն: 54 կգ քաշայինների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է արտաշատցի Վազգեն Թևանյանը, ով եզրափակչում պարտության է մատնել թուրք ըմբիշի:
Օգոստոսի 25-30-ը Բոսնիա և Հերցեգովինայի Սարաևո քաղաքում կընթանա պատանիների աշխարհի առաջնությունը: