11 հոկտեմբերի 2006 - 20:00 AMT
Ս.Սարգսյանն առաջարկել է ռազմական համագործակցության ծրագրեր մշակել Երեւանի եւ Լոնդոնի միջեւ
Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին եւ համագործակցութան նախարարության Եվրոպայի գծով նախարար Ջեֆ Հունին: Ինչպե PanARMAENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հադնիպմանը ներկա էին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնթոնի Քենթորը, Մեծ Բրիտանիայիում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանը: Հանդիպման ընթացքում կողմերը խոսեցին Մեծ Բրիտանիայի հետ պաշտպանության բնագավառում, մասնավորապես խաղաղապահության, ռազմակրթության ոլորտներում եւ զինված ուժերի բարեփոխումների ծրագրերի իրականացման շրջանակներում, համագործակցությունը էլ ավելի խորացնելու մասին: Պաշտպանական բնագավառում երկու երկրների միջեւ հարաբերությունները շոշափելի արդյունքների հասցնելու համար Սերժ Սարգսյանն առաջարկեց մշակել ռազմական համագործակցության երկարաժամկետ ծրագրեր: Ողջունելով առաջարկը` Ջեֆ Հունն իր հերթին աջակցելու պատրաստակամություն հայտնեց, համագործակցության խորացման ճանապարհին իհայտ եկող խնդիրերն արագ լուծելու հարցում: Կողմերը մտքեր փոխանակեցին նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ: