14 հոկտեմբերի 2006 - 14:39 AMT
Հայոց ցեղասպանության մասին օրենքը Ֆրանսիայի համար անմոռանալի խայտառակություն կդառնա, պնդում են Անկարայում
Ֆրանսիական խորհրդարանը Հայոց ցեղասպանության մերժման քրեականացման վերաբերյալ օրենքի ընդունմամբ, հետապնդելով քաղաքական նպատակներ, գցեց երկրի պատմական հեղինակությունը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլը: «Դա Ֆրանսիայի համար անմոռանալի խայտառակություն կդառնա»,- նշել է Գյուլը: Նա նաեւ ընդգծել է, որ օրենքի ընդունումը լուրջ ազդեցություն կունենա թուրք-ֆրանսիական հարաբերությունների վրա եւ կխափանի Ֆրանսիայի նկատմամբ վստահությունը` որպես ԵՄ անդամ երկրի, որ հանդես է գալիս հանուն խոսքի ազատության: Նա նաեւ նկատել է, որ Թուրքիան դիտարկում է դա` որպես ազգային հարց: «Իհարկե, մեր ռեակցիան պաշտոնական եւ հասարակական մակարդակով շատ ուժեղ է»,- ասել է նա` նշելով ֆրանսիական ապրանքների հնարավոր բոյկոտը Թուրքիայում, հայտնում է Cihan News Agency-ն: