16 հոկտեմբերի 2006 - 14:53 AMT
Ֆրանսիացի լրագրողներն Ստամբուլում Հայոց ցեղասպանության մասին օրենքի դեմ են հանդես եկել
33 ֆրանսիացի լրագրողները, ովքեր Ստամբուլ են ժամանել հայտնի լուսանկարիչ Գոքսին Սիփանողլիի ցուցահանդեսին մասնակցելու համար, դատապարտել են Ֆրանսիային Հայոց ցեղասպանության քրեականացման վերաբերյալ օրենք ընդունելու համար: «Ֆրանսիան պատմական սխալ է թույլ տվել, եւ մենք հուսով ենք, որ այն կուղղվի»,- նշել են Le Mond եւ Le Figaro առաջատար ֆրանսիական թերթերի լրագրողները: Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Պոլ Պուդադի խոսքերով, «Այժմ դեռ վաղ է պնդել, որ տվյալ օրենքը կընդունվի, քանի որ դրան երկար ընթացակարգ է նախորդելու: Ես չեմ կարծում, որ այն կընդունվի, քանի որ այն անտեղի օրենք է: Կառավարությունը ամբողջությամբ դեմ է փաստաթղթին»,- նշել է դեսպանը, հայտնում է «Զաման» թերթը: