16 հոկտեմբերի 2006 - 19:15 AMT
Հռոմի Պապը այնուամենայնիվ կժամանի Թուրքիա
Այսօր Վատիկանը վերջնականապես հաստատել է Հռոմի Պապ Բենեդիկտ XVI-ի այցելության ժամկետները Թուրքիա: Հռոմի Պապի այցելությունը կկայանա նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը: Ահմետ Նեջեթ Սեզերի հրավերով այցելության հիմնական նպատակը Կոստանդնուպոլսի Էկումենիկ Պատրիարք Բարդուղեմիոսի հետ հանդիպումն է: Վերջին շաբաթների ընթացքում Հռոմի Պապի այցելությունը Թուրքիա գտնվում էր հարցականի տակ` մարգարե Մոհամմեդի մասին հնչեցրած կտրուկ արտահայտությունների պատճառով, որը մահմեդական աշխարհում վրդովմունքի ալիք էր բարձրացրել, հայտնում է Reuters-ը: