17 հոկտեմբերի 2006 - 15:17 AMT
Թուրք խոսնակը «կասկածում է Ֆրանսիայի նախագահի ներողությունների անկեղծությանը»
«Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի ներողությունը անկեղծ չէ»,-հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բյուլենտ Առինչը: «Ես չեմ կարծում, թե Ֆրանսիայի նախագահը Թուրքիայի վարչապետի հետ հեռախոսազրույցում ներողություն է խնդրել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունման համար: Նա անկեղծ չէր»,-ընդգծել է Առինչը, գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը: