27 նոյեմբերի 2002 - 23:05 AMT
ԿԱՐՈՂ Է ՍՏԵՂԾՎԵԼ ՄԻ ԻՐԱՎԻՃԱԿ, ԵՐԲ ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՍՏԻՊՎԱԾ ԼԻՆԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՇՆԱՄՈՒՆ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը կոչ է արել ավելի հանգիստ վերաբերվել թուրք զինվորականների հնարավոր մասնակցությանը 2003 թվականին Հայաստանի տարածքում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կայանալիք «Cooperative Best Effort » զորավարժություններին: Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են արդյոք հայ եւ թուրք զինծառայողները հանդես գալ դաշնակիցների դերում, ինչպես դա ենթադրում են առաջիկա զորավարժությունները` նախարարը հայտարարել է. «Պատկերացնենք, որ տարածաշրջանում հայտնվել է ռազմականացված ահաբեկչական խմբավորում, որը սպառնալիք է ներկայացնում ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի համար: Ի՞նչ անել նման իրավաճակում: Անձամբ ես այդ դեպքում պատրաստ եմ համագործակցել Թուրքիայի հետ»: