27 նոյեմբերի 2002 - 23:02 AMT
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը հաստատել է 2003 թվականի հոկտեմբերին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու իր պատրաստակամությունը: Ինչպես հաղորդում է ՐԻԱ «Նովոստի» գործակալությունը, նախագահն այդ մասին հայտարարել է` հանդես գալով «Նոր Ադրբեջան» կառավարող կուսակցության հոբելյանական համագումարում: Հեյդար Ալիեւը վստահություն է հայտնել, որ ժողովուրդը կքվեարկի նրա օգտին: Իրենց հերթին, համագումարում հանդես եկած պատվիրակները, երկրում հաստատված կայունությունը կապել են նախագահի որդու` «Նոր Ադրբեջան» կուսակցության նախագահի առաջին տեղակալ Իլհամ Ալիեւի անձի հետ` համարելով նրան նաեւ «Հեյդար Ալիեւի քաղաքական ժառանգորդը»: