27 նոյեմբերի 2002 - 23:04 AMT
ԿՆՇԱՆԱԿՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԾՈՎ ԵԽ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԽՄԲԻ ՆՈՐ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂ
2003 թվականի հունվարին կնշանակվի Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտարկման խմբի Հայաստանի գծով նոր համազեկուցող: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հայտնել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, մոտ ապագայում Հայաստանի դիտարկման գծով համազեկուցող Իռենա Բելոգորսկան վայր կդնի իր լիազորությունները, որն, ըստ երեւույթին, չի ընդգրկվի ԵԽԽՎ-ում Սլովակիայի պատվիրակության կազմում: Բանը նրանում է, որ այն կուսակցությունը, որի անդամ է Բելոգորսկան, վերջերս կայացած ընտրություններից հետո ներկայացված չէ Սլովակիայի խորհրդարանում: Ներկայումս Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը ԵԽԽՎ ղեկավարության հետ քննարկում է Հայաստանում դիտարկման գծով նոր համազեկուցողի նշանակման հարցը: