Mozilla ընկերությունը մշակել և թողարկել է iOS օպերացիոն համակարգի համար Firefox բրաուզերի առաջին հրապարակային նախնական տարբերակը։ Ներկայումս այն հասանելի է միայն Նոր Զելանդիայի բնակիչների համար։ Սակայն մինչև տարեվերջ Mozilla-ն խոստանում է ընդլայնել այն երկրների ցանկը, որոնց բնակիչները կկարողանան բրաուզերի փորձարկմանը մասնակցել։
Նոր բրաուզերի առավել հետաքրքիր ֆունկցաիներից մեկը Intelligent Search-ն է, որը միավորում է Google, Bing, Yahoo, DuckDuckGo, Twitter, Amazon և WordPress որոնողական համակարգերում իրականացված որոնման արդյունքները։
Բրաուզերն ունի սալիկաձև ինտեֆեյս, իսկ Firefox Accounts-ը սինքրոնացնում է բրաուզերի պատմությունը, և բրաուզերի դեսքթոփային ու մոբիլ տարբերակների էջանշաններն ու գաղտնաբառերը։
2015թ-ի մայիսի սկզբին Mozilla-ն դիմեց ծայրահեղ քայլի։ Բազմակողմանի և թեժ քննարկման արդյունքում ընկերությունը որոշեց հրաժարվել HTTP պրոտոկոլից՝ հօգուտ HTTPS գաղտնագրված պրոտոկոլի։