20 հոկտեմբերի 2006 - 13:57 AMT
Այսօր կարող են հրապարակվել Ա-320 օդանավի վթարի պատճառները
Ինչպես սպասվում է, Սոչիի մերձակայքում հայկական Ա-320 օդանավի վթարի պատճառները կարող են հրապարակվել արդեն այսօր «ընդլայնված հայտարարությամբ»: Միջազգային ավիացիոն կոմիտեի տվյալներով, փաստաթղթի որոշ կետերը կավելացնի հայկական կողմը: Ավելի վաղ Հայաստանի ավիացիոն իշխանությունները հերքել են տեղեկատվությունն այն մասին, թե «Արմավիա» ընկերության օդանավում պայթյուն է հնչել, որը եղել է հանցավոր հաշվեհարդարի հետեւանք: Ըստ հայկական կողմի, ողբերգությունը տեղի է ունեցել անձնակազմի մեղքով: Հիշեցնենք, որ Սեւ ծովում մայիսի լույս 3-ի գիշերը Ա-320-ի կործանման հետեւանքով զոհվեց 113 մարդ: