27 նոյեմբերի 2002 - 18:22 AMT
ԴԵԿՏԵՄԲԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԼԻՆԻ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆ
Ընթացիկ տարվա դեկտեմբերից Հայաստանում Մեծ Բրիտանիան կներկայացնի նոր դեսպան Թորդա Աբոթ-Ուաթթը: Մինչ այդ, բրիտանական «Թայմս» թերթի հաղորդագրության համաձայն, դիվանագետը կատարել է դեսպանի պարտականությունները Լատինական Ամերիկայի, Արեւելյան եւ Արեւմտյան Եվրոպայի երկրներում եւ Տաջիկստանում: Թորդա Աբոթ-Ուաթթի խոսքերով, նա մտադիր է շարունակել բարեփոխումների գործում Հայաստանին աջակցելու նախկին դեսպան Թիմոթի Ջոնսի ջանքերը: