21 հոկտեմբերի 2006 - 14:25 AMT
Նոյեմբերի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում 2 եվրո է գանձվելու անվտանգության համար
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օադանավակայանում նոյեմբերի 1-ից գործելու է անվտանգության վճարման նոր համակարգ: Քաղաքացիական ավիացիայի Միջազգային ֆեդեացիայի (ԻԿԱՕ) կարգավորումների հիման վրա 2 եվրո է գանձվելու անվտանգության համար յուրքանաչյուր ժամանողից, մեկնողից եւ տարանցիկ ուղեվորից: Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում հայտնել են, որ ահաբեկչության դեմ պայքարի կապակցությամբ, ԻԿԱՕ-ն եւ այլ միջազգային կազմակերպություններ օդակայաններին առաջարկել են ուղեվորների եւ ավիալայներների անվտանգության ապահովման նոր տեխնոլոգիաների կիրառում: Մասնավորապես, նոյեմբերի 1-ից ուղեվորների իդենտիֆիկացման համար «Զվարթնոց» օդանավակայանում գործելու է մատնահետքերի ճանաչման սարքավորում, հայտնում է Regnum-ը: