27 նոյեմբերի 2002 - 18:19 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ՀՀ ԱՌԱՋԻՆ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Այսօր Հայաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով հայտ է ներկայացվել ՀՀ առաջին արտգործնախարար, ներկայումս Ազգային եւ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին 2003 թվականի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածու առաջադրելու վերաբերյալ: Թեկնածությունը առաջադրվել է նախաձեռնող խմբի կողմից: Նշենք, որ այժմ Հայաստանի նախագահի աթոռին են հավակնում արդեն 5 թեկնածուներ: Րաֆֆի Հովհաննիսյանից բացի դրանք են` Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, քաղաքագետ Արամ Կարապետյանը, որին սատարում է «Սահմանադրական իրավունք» միավորումը եւ ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: