21 հոկտեմբերի 2006 - 14:35 AMT
Երեւանում անցակցվել են ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ-ների միջեւ հերթական խորհրդատվությունները
Հոկտեմեբերի 19-ին Երեւանում ՀՀ եւ ՌԴ արտաքին գործերի գերատեսչությունների միջեւ անցկացվել են հերթական խորհրդատվություններ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ արտգործնախարարության ԱՊՀ չորրորդ դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը: Խորհրդատվությունների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին, Ռուսաստանում Հայաստանի տարվա միջոցառումներին, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման գործում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր: Պարոն Կելինին նույն օրն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը: Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: